«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ես վստահ եմ, որ նա կմնա թիմում, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հարգենք նրա հետ բանակցությունները։ Կևինը գիտի՝ որքան ենք իրեն գնահատում։ Ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլև որպես մարդ։ Դե Բրյույնեն հասկանում է՝ ինքը որքան կարևոր է թիմում։ Չեմ անհանգստանում նրա նոր պայմանագրի հետ կապված, բայց վերջնական որոշումը նրանն է լինելու»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում TribalFootball-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բելգիացի ֆուտբոլիստը մերժել է «Սիթիի»՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ առաջին առաջարկը, քանի որ պայմանները չեն գոհացրել։