«Ռեալը» դեռևս չի կարողանում համաձայնության հասնել թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ նոր պայմանագրի շուրջ։
El Chiringuito-ի փոխանցմամբ՝ անցած չորեքշաբթի Ռամոսը հանդիպում է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ 34-ամյա իսպանացին ասել է Պերեսին, որ մերժել է ակումբի առաջին առաջարկը ու պատրաստ է լսել այլ առաջարկներ, ինչին Պերեսը պատասխանել է․ «Եթե դու լավ առաջարկ ունես, մենք կհասկանանք դա»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռամոսը մերժել է «արքայական» ակումբի առաջին առաջարկը, քանի որ դժգոհ է եղել այն բանից, որ աշխատավարձի փոփոխություն չի լինելու։
Ռամոսից բացի նոր պայմանագրերի շուրջ ակումբը բանակցում է նաև Լուկա Մոդրիչի և Լուկաս Վասկեսի հետ։