Ուկրաինայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Վորոնինը կարծում է, որ Եվրոպայում ծնված ֆուտբոլիստները ավելի աշխատասեր են, քան ԽՍՀՄ-ում ծնված նրանց կոլեգաները, հաղորդում է Ukraju.ua-ն:
«Մեր մենթալիտետն այլ է: ԽՍՀՄ-ում մեզ սովորեցնում էին ապրել ռոբոտների նման՝ առանց մտածելու: Դու ծամում էիր քեզ հատկացված «խոտը» և ուրախ դեմքով շարժվում էիր դեպի անդունդ:
Եվրոպայում շատ թերություններ կան, բայց այտեղ դեռ մանկուց սովորեցնում են մտածել: Նրանք շատ են աշխատում, քանի որ հասկանում են, որ առանց դրա անհնար է մեծ ֆուտբոլ խաղալ: Մեր ֆուտբոլիստները երբ մի փոքր հարստանում են՝ ուղեղները անջատելով վազվզում են գիշերային ակումբներում:
Ուկրաինայում փոփոխություններ նկատվում են, բայց դրանք բավական դանդաղ են ընթանում»,- պարբերականի հետ զրույցում նշել է Վորոնինը:
Հիշեցնենք, որ Վորոնինը 13 տարի խաղացել Բունդեսլիգայում, նաև անգլիական «Լիվերպուլում»:
























































