ԱՊԼ-ն անհանգստացած է լիգայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով։
The Telegraph-ի տեղեկություններով՝ ակումբները քննարկում են երկշաբաթյա դադարի գնալու հնարավորությունը։ Մի քանի թոփ ակումբների մենեջերներ «Էվերթոն» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման հետաձգումից հետո քննարկել են դադարեցման տարբերակը ոչ պաշտոնական բանակցություններում։
Բացի «Էվերթոն» — «Ման Սիթի» խաղից, խնդիրներ կան նաև այլ թիմերում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարցականի տակ է «Ֆուլհեմի» և «Տոտենհեմի» միջև կայանալիք հանդիպման անցկացումը։ «Շեֆիլդի» ու «Բարնլիի» խաղը կայանալու է՝ չնայած «Շեֆիլդում» առկա կորոնավիրուսի մի շարք դեպքերի։
ԱՊԼ-ում վերջին թեստավորման ընթացքում 18 դեպք է հաստատվել։ Սա ամենաբարձր ցուցանիշն է օգոստոսից։