«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է հարձակվող Մոհամեդ Սալահի դժգոհության մասին տեղեկությունը։
«Մոն լավ տրամադրություն ունի, լավ վիճակում է, լավ մարզավիճակում։ Եթե այսօր ամբողջ օրը տեսախցիկները հետևեին նրան, բոլորը կտեսնեին, որ նա ծիծաղում էր ու վայելում մարզման ժամանակ արած աշխատանքը։
Շատ սիրալիր է, որ դուք այդ ամենի մասին գրում եք, բայց թիմում նման ոչ մի բան տեղի չի ունենում»,- Կլոպի խոսքերն է փոխանցում լրագրող Ջեյմս Պիրսը թվիթերյան իր էջում։