«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը կարծում է, որ կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին բարձր մակարդակում կարող է հանդես գալ դեռ 3-4 տարի:
«Հիմա Մեսսին 33 տարեկան է ու հոգ է տանում իր մասին: Լեոն մոտիվացված է ու մեծ ցանկություն ունի: Նա դեռ 3-4 տարի կխաղա այս մակարդակում, եթե խուսափի լուրջ վնասվածքներից ոհ շարունակի խաղալ կատարելագործվելու նույն ցանկությամբ ու հաղթելու նույն ցանկությամբ:
Երիտասարդ տարիներին Մեսսին շատ լավ ֆուտբոլ էր ցուցադրում: Նա այն ֆուտբոլիստներից էր, ում տալիս էիր գնդակը, ու նա ցուցադրում էր անհատական վարպետությունը: Նա արդյունք էր ապահովում ու շատ էր գոլ խփում:
Մեսսին արդեն այդ ժամանակ էր լավը, բայց տարիների ընթացքում նա ավելի ակնառու ֆուտբոլիստ դարձավ, լավագույնը պատմության մեջ»,-Պույոլի խոսքն է մեջբերում Goal-ը: