«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոստովանել է, որ հիասթափված է եղել՝ չստանալով ՖԻՖԱ-ի վարկածով՝ տարվա լավագույն մարզչի մրցանակը։
«Կյանքը շարունակվում է։ Իհարկե, մենք մի փոքր հիասթափված էինք, բայց դա նորմալ է։ Եթե դու հայտնվում ես երեք լավագույնների թվում, ապա ուզում ես հաղթել։ Մենք ապրում ենք մեծ նվաճումների աշխարհում, այդ իսկ պատճառող մենք միշտ ուզում ենք հաղթել։
Սակայն ամեն ինչ գնում է իր հունով։ Մենք նոր նպատակներ ունենք։ Այս գլուխը փակված է։ «Բավարիան» բացառիկ նվաճումների հասավ։ Մեր կազմում են լավագույն ֆուտբոլիստներից երկուսը՝ Նոյերն ու Լևանդովսկին։ Մենք բացառիկ մրցաշրջան ունեցանք»,-Ֆլիկի խոսքն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով՝ տարվա լավագույն մարզչի մրցանակը ստացավ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Բացի Ֆլիկից ու Կլոպից հավակնորդների թվում էր նաև «Լիդս Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան։