«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան շուտով կգլխավորի Լոնդոնի «Արսենալը», հաղորդում է Sky Sports-ը:
Իսպանացի մասնագետի և անգլիական ակումբի միջև բանակցությունները ավարտական փուլում են: Սպասվում է, որ այս շաբաթվա ընթացքում Արտետան կգլխավորի լոնդոնյան ակումբը:
Հավելենք, որ այժմ «Էվերթոնի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Դանկան Ֆերգյուսոնը։