«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները։ «Մերսիսայդցիների» մրցակիցը Մադրիդի «Աթլետիկոն» է։
«Սա իսկապես հետաքրքիր վիճակահանություն է։ Ես զգում էի, որ մեր մրցակիցը Մադրիդի թիմերից մեկն է լինելու։
Մենք հրաշալի հիշողություններ ունենք այդ ստադիոնից։ Դա մի վայր է, որտեղ ես անցկացրել եմ կյանքիս լավագույն օրերից մեկը։ Սակայն հիմա մենք պետք է գնանք աշխատենք ու ջանք թափենք հաղթանակի հասնելու համար։
Լավ վիճակահանություն է ու բարդ խաղ։ Չեմ կարծում, որ միստեր Սիմեոնեն ուրախությունից սկսել է վազել հյուրանոցով, երբ իմացել է, որ «Աթլետիկոյին» բաժին է հասել «Լիվերպուլը»»,-Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։