«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայում «Ատլետիկի» դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
— Վերջին երեք խաղերում հաջողության մասին․
— Սա կարող է պատահել միայն այն դեպքում, երբ մենք աշխատում ենք միասին ու մենք շատ լավ ենք աշխատում։ Մեզնից բոլորը, ով այստեղ է, օգնում է խաղացողներին։ Միայն այդ դեպքում իրերը կարող են լավ աշխատել։
— «Ատալանտայի» մասին․
— Մենք գիտենք, թե ինչ թիմ են նրանք, ու ես հարգում եմ այն նվաճումները, որոնք նրանք ունեցել են վերջին տարիներին։ Այդ հանդիպումը փետրվարին է, այն ինչ ինձ հետաքրքրում է ներկա պահին, վաղվա խաղն է։
— Իսկոյի մասին․
— Իսկոն կարևոր ֆուտբոլիստ է, ու այո՛, դա ճիշտ է, որ նա շատ չի խաղում։ Ես չեմ տալիս նրան շանս ցույց տալու, թե ինչ ֆուտբոլիստ է նա։ Այսպիսի պահերին ես ափսոսում եմ իմ խաղացողների համար, ու երբեք չեմ մոռանա, թե ինչի եմ ես հասել նրանց հետ միասին։