Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Ֆուլհեմին»։
25-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ։ Աչքի ընկավ Բոբբի Ռիդը։ 79-րդ րոպեին 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Մոհամեդ Սալահը՝ հավասարեցնելով հաշիվը։
Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Այս արդյունքից հետո «Լիվերպուլը» միավորների քանակը հասցնում է 25-ի ու «Տոտենհեմի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































