24.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Նորամուծություն Լա Լիգայում. մրցավարները խաղերից հետո հարցազրույցներ կտան

    Եթե մենք միասին խաղայինք, գուցե ստիպված լինեի տեղափոխվել ձախ եզր․ Ֆիգուն՝ Բարսելոնայի աստղի մասին

    🎥 Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Խալիջին․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

    Աննախադեպ նվաճում․ Ռոնալդուն պատմության մեջ է մտել որպես 2 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստ

    🎥 Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը

    Տեղափոխություն Լա լիգա՝ մեկ պայմանով. Հալանդը հատուկ պահանջ կներկայացնի Ռեալին և Բարսելոնային

    Ռեալի նախկին խաղացողը կիսվել է իր կանխատեսմամբ առաջիկա Էլ Կլասիկոյի վերաբերյալ

    Բավարիան պաշտոնական հայտարարություն է տարածել հոսպիտալացված Կոմպանիի առողջական վիճակի վերաբերյալ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Նորամուծություն Լա Լիգայում. մրցավարները խաղերից հետո հարցազրույցներ կտան

            Եթե մենք միասին խաղայինք, գուցե ստիպված լինեի տեղափոխվել ձախ եզր․ Ֆիգուն՝ Բարսելոնայի աստղի մասին

            🎥 Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Խալիջին․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

            Աննախադեպ նվաճում․ Ռոնալդուն պատմության մեջ է մտել որպես 2 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստ

            🎥 Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը

            Տեղափոխություն Լա լիգա՝ մեկ պայմանով. Հալանդը հատուկ պահանջ կներկայացնի Ռեալին և Բարսելոնային

            Ռեալի նախկին խաղացողը կիսվել է իր կանխատեսմամբ առաջիկա Էլ Կլասիկոյի վերաբերյալ

            Բավարիան պաշտոնական հայտարարություն է տարածել հոսպիտալացված Կոմպանիի առողջական վիճակի վերաբերյալ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ Հայաստան

                  Արմեն Մելիքբեկյան. Ես լավ տիրապետում եմ իրավիճակին և «տապալում», «կործանում» բառերը իմ աշխատանքի վերաբերյալ չի կարելի օգտագործել

                  Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  14.12.19 / 16:46
                  0

                  ՀՖՖ գլխավոր քարտուղար, ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը վստահ է իր հաղթանակին:

                  Նախորդ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների, ներկա ընթացքի, ընտրությունների և հետընտրական հավանական զարգացումների մասին ArmSport.am-ը զրուցել է Մելիքբեկյանի հետ:

                  -Պարոն Մելիքբեկյան, ինչքանո՞վ եք վստահ Ձեր հաղթանակին:

                  -Եթե այս գործընթացի մեջ մտել եմ, ուրեմն վստահություն ունեմ:

                  -Ինչպիսի՞ կոնսոլիդացիա կա Ձեր շուրջը և ո՞ր ուժերն են պաշտպանում Ձեր թեկնածությունը:

                  -Այն ուժերը, որոնք ցանկանում են շարունակական բարեփոխումներ տեսնել, աջակցում են ինձ: Այդ հասարակական կազմակերպությունների թիվը բավականին մեծ է:

                  -Կարծում եմ՝ հանդիպումներ ունենում եք հայկական ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչների հետ: Կա՞ն արդեն պայմանավորվածություններ:

                  -Ես մշտապես հանդիպում եմ ոչ միայն ֆեդերացիայի անդամ ՀԿ-ների, այլ նաև ֆուտբոլում ներգրավված այլ կազմակերպությունների, մարդկանց հետ: Փորձում ենք հասկանալ այս ընթացքում ի՞նչ դժգոհություններ, առաջարկներ, գոհունակություններ կան, որպեսզի ավելի հստակ պատկերացնենք մեր անելիքները: Գոհ եմ այդ հանդիպումներից: Կա մի իրավիճակ, երբ մենք հստակ հասկանում ենք ինչ պետք է անել:

                  -Ձեր ծրագրի առաջնահերթությունները…

                  -Մենք ունենք ընդունված ռազմավարություն: Ինքս ունեմ ծրագրային կետ՝ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը: Այս նախագծին բավականաչափ դրական են արձագանքել պրոֆեսիոնալ ակումբները: Հասկանում ենք, որ հեշտ գործընթաց չէ, ակումբները պետք է համաձայնության գան: Բարձրագույն և Առաջին խմբի շատ ակումբներ պատրաստ են սկսել քննարկել և աշխատել ճանապարհային քարտեզի վրա:

                  -Պրոֆեսիոնալ լիգայի գաղափարը մեկ տարի առաջ եղե՞լ է:

                  -Ես՝ որպես գլխավոր քարտուղար եկել եմ այդ ծրագրով, քննարկել եմ ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Երկար քննարկումներից հետո եկել ենք այն հայտարարին, որ լիգան անհրաժեշտ է: Ես առաջարկելու եմ աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի հանդիպումների արդյունքում կարողանանք սկսել գործընթացը: Իմ կարծիքով այս գործընթացը պետք է շուտ սկսել:

                  -Վանեցյանի հրաժարականով արձանագրվեց, որ կար դժգոհության ալիք՝ ուղղված ՀՖՖ գործունեությանը։ Նրա խիստ զբաղվածության պայմաններում, ՀՖՖ փաստացի կառավարումն իրականացնում էիք Դուք և պարոն Նիկողոսյանը. այդպե՞ս է:

                  -Բնականաբար, ամենօրյա գործառույթները մենք ենք իրականացրել. դա հերքել հնարավոր չէ: Բայց այն հեքիաթները, որ Արթուր Վանեցյանը չի պատկերացրել՝ ինչ է կատարվել, ինչ ծախսեր են արվել, դրանք հեքիաթներ են, բացառվում են…: Ամեն ինչին Արթուր Վանեցյանը տիրապետել է՝ անկախ իր զբաղվածությունից: Շատ հաճախ հանդիպել ենք, կարևոր հարցերը քննարկել ենք: Աշխատանքում լինում են համաձայնություններ և անհամաձայնություններ, դա մշտական գործընթաց է: Գործընթացի որոշողը, ի վերջո, ՀՖՖ նախագահն է: Ինքը կայացրել է այն որոշումը, որը գտել է ճիշտ:

                  -Ըստ շատերի՝ տապալում եղավ: Այս ամենում Ձեր մեղքի բաժինն ինչքա՞ն է:

                  -Ես չեմ կարծում՝ որպես գլխավոր քարտուղար, իմ աշխատանքի մասին կարելի է կիրառել «տապալում», «կործանում» բառերը: Վստահ եմ՝ յուրաքանչյուր աշխատանքում լինում են սխալներ, որոնք շտկվում են: Ես կարծում եմ, որ լավ տիրապետում եմ իրավիճակին, և այդ բառերը իմ աշխատանքի վերաբերյալ չի կարելի օգտագործել. դա իմ կարծիքն է:

                  -Եթե տիրապետում եք, ուրեմն ունեք այն բանալիները, որոնցով պետք է բացառել ևս մեկ անգամ նման խնդրի հանգելը: Կա՞ն այդ բանալիները:

                  -Այո, բնականաբար: Ունենք զարգացման հստակ ծրագիր: Մեր ռազմավարությունը կարող է մոդիֆիկացվել՝ հաշվի առնելով ֆուտբոլի զարգացման տեմպերը: Ծրագրում կան կետեր, որոնցից արդեն իսկ առաջ ենք ընկել, որոշ տեղերում հետ ենք… անընդհատ պետք է շտկումներ անենք՝ քննարկելով շահագրգիռ կողմերի հետ: Շարունակելու ենք այսկերպ աշխատել, կազմել նոր ծրագրեր: Ունենք բավականաչափ մտքեր՝ կապված ֆուտբոլիստների արհմիություն ստեղծելու հետ, մարզային ֆուտբոլ զարգացնելու հիմնադրամ ստեղծելու հետ…: Ծրագրերը շատ են, անպայման իրագործվելու են:

                  -Գլխավոր նորությունները, որոնց մասին չեք խոսել նախկինում…

                  -3 հիմնական կետեր են. պրոֆեսիոնալ լիգայի ստեղծում. այն անհրաժեշտություն է: Արհմիության ստեղծումը, նույնպես, իմ կարծիքով անհրաժեշտություն է. այն կզբաղվի կարիերան ավարտած ֆուտբոլիստների խնդիրներով՝ կապված աշխատանքի տեղավորման, մարզչական լիցենզիա ստանալու, առողջապահության հետ: Դա ինձ համար կարևորագույն հարց է:

                  Գործընթացները պետք է համակցված լինեն: Մարզերում ենթակառուցվածքներ ստեղծելը չպետք է ինքնանպատակ լինի: Զուգահեռ պետք է «ներդրում անենք» մարդկանց մեջ՝ կրթենք մարզերի մարզիչներին: Արդեն քայլեր արել ենք: Մարզչական C լիցենզիան մարզերի մարզիչների համար կլինի անվճար: Համայնքների ներկայացուցիչներին խնդրելու ենք հաստիքներ տրամադրել մարզիչների համար: Երկրորդ փուլը մարզային ակադեմիաներ կառուցելն է. շատ հնարավոր է՝ դիմենք պետության աջակցությանը, այլ միջոցներ էլ կգտնենք յուրաքանչյուր մարզում մեկ ակադեմիա կառուցելու համար: Երեխաները փոքր դաշտերում կխաղան, ապա ակադեմիաներում կշարունակեն պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվել:

                  -Հենց այդ հարցի մասին խոսենք: Տարածված կարծիք կա, որ փոքր դաշտերը չեն նպաստի ֆուտբոլի զարգացմանը: Ինչքանո՞վ եք կիսում այդ տեսակետը:

                  -Ո՞ւմ համար է ֆուտբոլը… այսինքն այն միայն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների և Երևանի համա՞ր է: Մարզերում շատ են սիրում ֆուտբոլը, ցանկանում են խաղալ, իսկ այդ հնարավորությունը չունեն: Այդ մարդիկ պետք է տեսնեն, թե ինչպես են մարզերի այդ դաշտերում ֆուտբոլ խաղում. բացառիկ բան է: Սիրողական և մասսայական ֆուտբոլը ֆունդամենտն է. այդտեղ են լավագույնները կերտվում: Բոլոր գործընթացները պետք է լինեն զուգահեռ: Ներդրումները նույնպես պետք է զուգահեռ լինեն, այո, չափաբաժինները կարող են տարբեր լինել:

                  ՀՖՖ-ի ֆինանսական կարողությունները այնքան չեն, որպեսզի ամեն ինչ իդեալական լինի: Բայց մենք կարողանում ենք բյուջեում այնպես տեղավորվել, որ բոլոր մակարդակներում ֆուտբոլի զարգացում ապահովենք:

                  -Կազմավորվելու է նոր Գործկոմ, որի անդամներն ուրվագծվում են: Բնականաբար, առաջադրված անձանց ծանոթ եք: ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում համատեղ աշխատանքները:

                  -Գործկոմի կազմը դեռևս նախանշված չէ, քանի որ թեկնածուների թիվը անհամեմատ մեծ է: Ես իհարկե պատրաստ եմ յուրաքանչյուր Գործկոմի հետ աշխատել ու լեզու գտնել: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ գան Գործկոմ ոչ միայն դժգոհություն հայտնելու, այլ կառուցողական լուծումներ առաջարկելու համար: Կարծում եմ՝ մեզ մոտ անպայման կստացվի: Երբ կազմը ընտրվի, այս հարցին ավելի հեշտ կկարողանամ պատասխանել:

                  -Թեկնածուների ցանկում չկա՞ն անձինք, ովքեր սեփական ակումբի շահը կգերադասեն հայկական ֆուտբոլի շահից:

                  -Այժմ չեմ կարող այդ հարցին պատասխանել:

                  -Այսպես կոչված «ֆեյք» ՀԿ-ների ապագան ինչպե՞ս է որոշվելու:

                  -Տվյալ ՀԿ-ն իր իսկ հարցին չի քվեարկելու: ՀԿ-ների հետ հարցերը կորոշի ժողովը:

                  -Ուղիղ հարց. Ձեր՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում Աբրահամ Խաշմանյանը շարունակելո՞ւ է գլխավորել Հայաստանի հավաքականը:

                  -Շատ ուղիղ պատասխան. Աբրահամ Խաշմանյանը ունի գործող պայմանագիր, որը ստորագրվել է Արթուր Վանեցյանի հետ: Ի՞նչ կլինի Խաշմանյանի հետ. ես չեմ կայացնելու այդ որոշումը: Խորհրդակցելու եմ տեխնիկական տնօրենի հետ, առաջարկները բերելու եմ Գործկոմ և միասին քննարկելու ենք: Իմ կարծիքը կլինի մեկը. Գործկոմը կորոշի հետագա անելիքները:

                  -ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ի՞նչ փոփոխություններ են լինելու անձնակազմում:

                  -Մենք ունենք մեր թիմը, առանձնապես փոփոխություններ չեմ նախատեսում: 1-2 ավելացումների մասին կհայտնեմ՝ բավականին փորձառու մարդիկ կավելանան իմ թիմին, ովքեր կարող են աջակցել մեզ: Այո, վերադասավորումներ կլինեն: Բայց այն թիմը, որը հաջողությունների է հասել՝ մեկը Մ-19 Եվրո-2019-ի կազմակերպումը, որը, ի դեպ, շատ բարձր գնահատականների է արժանացել ՈւԵՖԱ-ի կողմից, նաև ԲԿՄԱ-ի ստեղծման հանգամանքը… թիմը շարունակելու է աշխատել, իսկ ավելացումների մասին շուտով կիմանաք:

                  -Իտալիայից կրած 1:9 հաշվով պարտության մասին ե՞րբ կխոսեք. նշել եք, որ վերլուծության կարիք կա:

                  -Այո, վերլուծության կարիք կա, բայց դա կարծաժամկետ պլան չէ: Պետք է դասեր քաղենք, ամեն ինչ անենք, որ այդպես չլինի: Ժամանակը կգա, այդ մասին կխոսենք:

                  -Պատվիրակության կազմում Դուք բացակայում էիք…

                  -Ես ունեցել եմ չգնալու կոնկրետ պատճառները, որոնք քննարկել եմ ՀՖՖ նախագահի հետ: Ես խղճի խայթ չունեմ, քանի որ ՀՖՖ նախագահի որոշում կար:

                  -Կա հանրային պահանջ, որն առնչվում է ՀՖՖ տեխնիկական տնօրինության աշխատավարձերին: Ինչպե՞ս եք պատրաստվում արձագանքել:

                  -Հանրային պահանջը ձևավորվել է մի փոքր խմբի կողմից, իրականում ոչ մի խնդիր չկա: Ֆուտբոլային հանրությունը հասկանում է, թե ով է մեզ մոտ եկել: Բարձրակարգ մասնագետները պետք է բարձր աշխատավարձ ստանան՝ համապատասխան եվրոպական չափանիշների: Իրենք դա հավերժ չեն ստանալու, եկել են 2 տարվա ծրագրով: Բազմաթիվ ծրագրեր են գրել, կարևորագույն սեմինարներ են անցկացրել, մարզչական լիիցենզիայի դասընթացներ…: Արել են մի քանի տիպի բազում աշխատանքներ: Մեկ տարի հետո ծրագրերը կթողնեն մեզ, մենք դրանք մոդիֆիկացնելով կշարունակենք աշխատել: Իրենք հավերժ չեն մնալու, հավերժ գումար չեն ստանալու: Մելենդեսն ասում է, որ երկու տարուց ավելի չի մնալու: Երկու տարին բավարար է, որից հետո նրանք պատրաստ են մեզ անվճար խորհրդատվություն տրամադրել:

                  -Որպես վերջին 1 տարի 2 ամիսների ընթացքում հայկական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուներից մեկը՝ ինչպե՞ս եք գնահատում տարբեր տարիքային հավաքականներում աշխատող իսպանացի մասնագետների աշխատանքը:

                  -Ես չէ, որ պետք է գնահատեմ, այլ տեխնիկական տնօրինությունը: Կարվեն համապատասխան վերլուծություններ: Հունվարին կտեսնենք, թե ինչ մարզչական փոփոխություններ կլինեն: Արդյունքների տեսանկյունից կտեսնենք աննշան, բայց դրական տեղաշարժ: Գնահատում կլինի: Մարզիչներից արդեն ստացել եմ մինչև 17 և 19 տարեկան հավաքականների տարվա հանդիպումների տեխնիկական վերլուծությունը: Կստեղծենք մի խումբ, որտեղ մի շարք մարդկանց կներգրավվենք, որոնք գնահատականներ կտան: Թիմերը չեն մնա կարծրացած շտաբերով:

                  -Երիտասարդական հավաքականի մասին ի՞նչ կասեք և ինչպիսի՞ մասնագետ եք համարում Անտոնիո Ֆլորեսին:

                  -Երիտասարդականի առջև դրված են ուրույն խնդիրներ: Կան կազմի օբյեկտիվ խնդիրներ: Անտոնիո Ֆլորեսը բարձրակարգ մասնագետ է, ով ամենօրյա աշխատանքներ է կատարում՝ կապված նաև մարզչական կրթության հետ: Շատ կարևոր է, որ իր առջև կոնկրետ խնդիրներ են դրված՝ կապված ֆուտբոլիստների զարգացման հետ: Արդյունքների մասին կարող ենք խոսել դեռևս ավել ցածր տարիքային հավաքականների դեպքում, որտեղ ծրագրերը ներդրված են: Ուրախությամբ եմ նշում՝ Մ-15 հավաքականը լիովին անցել է նոր ծրագրին: Տարվա ընթացքում ունեցել են 5 խաղ՝ 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն. ինձ համար առաջին նախանշանն է, որ ինչ-որ բան լինելու է:

                  -Ցավոտ կետեր էլ կան, որոնցից թերևս գլխավորը իրավիճակն է Առաջին խմբում: Երբ նման խոշոր հաշվներ են գրանցվում, դժվար թե հայկական ֆուտբոլը շահում է…

                  -Միանգամից ոչինչ չի լինում. թիմերը շատացել են, ուստի նման հաշիվներ կարող են գրանցվել: Անընդհատ խոսվում է պայմանավորված խաղերի մասին. այդ առումով ֆեդերացան աշխատում է: Կա մեկ քրեական գործ, ՀՖՖ-ն համագործակցում է իրավապահ մարմինների հետ: Աշխատանքները պետք է որ շատ արդյունավետ ավարտ ունենան: Վստահ եմ, որ 2020 թվականին այդ խնդիրների մասին չենք լսի:

                  Առաջին խմբում ունենք շատ լավ օրինակներ՝ «Վեսթ Արմենիան», «Վանը»…: Թիմերի ավելացումը ինքնանպատակ չէ: Արդեն գիտենք խնդիրները:

                  -Հնարավոր է՝ պատասխանատու հայտարարություն եմ անում, բայց Առաջին խմբում կարող են այնպես կազմակերպել խաղերը, որ պարզելը բարդ լինի: Մեր իրավապահ մարմինները ի զորո՞ւ են բացահայտել այդ ամենը:

                  -Այո: Մենք ունենք այդ հնարավորությունները: Շատ բան չեմ կարող ասել, կա նախաքննական գաղտնիք: Կգա ժամանակը, երբ ավելի բաց կխոսենք: ՀՖՖ-ում վերահսկում ենք իրավիճակը այդ առումով:

                  -Ցավոտ խնդիրներից է նաև Հայաստանում մրցավարությունը: Հասկանում ենք՝ երկարաժամկետ խնդիր է, ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը:

                  -Խնդիրը շատ երկարաժամկետ է: Մեկ բարձրակարգ մրցավար պատրաստելու համար հարկավոր է 6-7 տարի: Մրցավարական նոր բաժինն աշխատում է 3-4 ամիս: Այդ խնդրի լուծման համար քայլեր անում ենք. հավաքել ենք երիտասարդ, տաղանդավոր մրցավարներ, որոնց հետ խումբ է աշխատում: Ակումբների արձագանքի մասին էլ ասեմ. միշտ խոսում են այն դեպքերում, երբ կայացված որոշումներն իրենց դեմ են: Սխալները միտում չեն պարունակում: Նաև հեշտ է սեփական բացթողումներն ու սխալները գցել մրցավարների վրա: Ես հասկանում եմ, որ հայ մրցավարները Եվրոպայում ամենաբարձրակարգը չեն, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Մրցավարական կազմերը երիտասարդացվելու են, ընթացքում պետք է որ շտկումները տեսնենք:

                  Արման Առաքելյան

                  Թեգեր: #արմեն-մելիքբեկյան#հֆֆ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Լուսանկարը՝ ԱրմենՊրեսսի

                  Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացումը ցատկահարթակ է հայկական ֆուտզալի համար. Գևորգ Ղազարյան

                  11.04.24

                  Արցախցի երեխաների համար միջոցառում ՝ ֆուտբոլի ակադեմիայում 🎥

                  28.10.20

                  Հայ մրցավարները կկրեն Macron ապրանքանիշի համազգեստ (լուսանկարներ)

                  10.08.20

                  ՀՖՖ-ն փոքր խաղադաշտեր է կառուցում Գյումրիում (տեսանյութ)

                  23.07.20

                  ԼՐԱՀՈՍ

                  Նորամուծություն Լա Լիգայում. մրցավարները խաղերից հետո հարցազրույցներ կտան

                  00:30 / 24.10.26

                  Եթե մենք միասին խաղայինք, գուցե ստիպված լինեի տեղափոխվել ձախ եզր․ Ֆիգուն՝ Բարսելոնայի աստղի մասին

                  00:10 / 24.10.26

                  🎥 Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Խալիջին․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

                  23:57 / 23.10.26

                  Աննախադեպ նվաճում․ Ռոնալդուն պատմության մեջ է մտել որպես 2 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստ

                  23:05 / 23.10.26

                  🎥 Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը

                  22:28 / 23.10.26

                  Տեղափոխություն Լա լիգա՝ մեկ պայմանով. Հալանդը հատուկ պահանջ կներկայացնի Ռեալին և Բարսելոնային

                  22:10 / 23.10.26

                  Ռեալի նախկին խաղացողը կիսվել է իր կանխատեսմամբ առաջիկա Էլ Կլասիկոյի վերաբերյալ

                  21:41 / 23.10.26

                  Բավարիան պաշտոնական հայտարարություն է տարածել հոսպիտալացված Կոմպանիի առողջական վիճակի վերաբերյալ

                  21:10 / 23.10.26

                  🎥 ՀՊԼ․ Փյունիկը նորաբաց մարզադաշտում խոշոր հաշվով հաղթեց Գանձասարին

                  20:53 / 23.10.26

                  Կոմպանին կորցրել է գիտակցությունը Բավարիայի մարզման ժամանակ. բելգիացուն շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են

                  20:01 / 23.10.26

                  🎥 Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը

                  19:30 / 23.10.26

                  Opta-ի սուպերհամակարգիչը նշել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտին

                  18:10 / 23.10.26

                  🎥 ՀՊԼ. Վանն ուժեղ էր Արարատից

                  17:30 / 23.10.26

                  Երբեք չեմ դադարել փորձել. Ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին

                  16:10 / 23.10.26

                  ՖԻՖԱ-ն հաստատել է Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ փուլի ժամանակացույցը

                  15:00 / 23.10.26

                  ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան

                  14:00 / 23.10.26

                  Դատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները

                  13:00 / 23.10.26

                  Սառույցը հալվե՞ց․ Ռեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտը՝ 2 տարվա դադարից հետո

                  12:10 / 23.10.26

                  📷 Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը

                  11:35 / 23.10.26

                  🎥 Քաոս Լաս Վեգասում. ինչո՞ւ Արման Ծառուկյանը հարձակվեց Դիլոն Դենիսի վրա

                  10:35 / 23.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  📷 100 տոկոսով Բենֆիկա՝ Հայաստանի սրտում․ ի՞նչ է սպասվում Երևանում բացվող Բենֆիկայի ակադեմիայում

                  10:15 / 21,10,26

                  Կարդալ ավելին

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.