«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը վերսկսել է վերականգնողական մարզումները, տեղեկացնում է Daily Mail-ը:
29-ամյա նիդեռլանդացին պատրաստվում է վերականգնողական հաջորդ փուլին, որը սկսվելու է նոյեմբերի 26-ին:
Հիշեցնենք, որ Վան Դեյկը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել հոկտեմբերի 17-ին կայացած «Էվերտոնի» դեմ խաղում (2-2):
Վան Դեյկը խաղային դրվագում բախվել էր «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդին: