Մեկնարկել է Ազգերի Լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրը:
Քիչ անց կմեկնարկի 4 հանդիպում: Պայքարի մեջ կմտնեն առաջին լիգայի 3-րդ ու 4-րդ խմբերի խաղերը:
Գերմանիան ընդունում է Ուկրաինային, Իսպանիային՝ Շվեյցարիային: Իսպանիան 7 միավորով առաջատար է, Գերմանիան ու Ուկրաինան ունեն 6-ական միավոր, իսկ Շվեյցարիան 2 միավորով վերջին հորիզոնականում է:
Պորտուգալիան ու Ֆրանսիան 10-ական միավորով 3-րդ խմբի առաջատարներն են, և այսօր մրցում են միմյանց հետ: Խորվաթիան 3 միավորով երրորդն է, իսկ Շվեդիան միավոր չունի:
Գերմանիա-Ուկրաինա խաղի հեռարձակման հղումը՝ այստեղ:
Շվեյցարիա-Իսպանիա խաղի հեռարձակման հղումը՝ այստեղ:
Պորտուգալիա-Ֆրանսիա խաղի հեռարձակման հղումը՝ այստեղ:
Շվեդիա-Խորվաթիա խաղի հեռարձակման հղումը՝ այստեղ: