Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում առաջատար «Միլանն» ընդունել էր «Վերոնային»:
ԵԼ-ում պարտվելուց հետո անհրաժեշտ էր վերականգնել սասանված հեղինակությունը, սակայն հաղթել չստացվեց: 6-րդ րոպեին Բարակը բացեց հաշիվը, իսկ 13 րոպե անց Կատալդին գրավեց սեփական դարպասը՝ 0-2: 27-րդ րոպեին ևս մեկ ինքնագոլ գրանցվեց. Մանյանին կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1-2: 65-րդ րոպեին Իբրան վրիպեց 11 մետրից, սակայն 93-րդ րոպեին շվեդ գոլահարը կարողացավ փրկել խաղը՝ 2-2:
Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» 17 միավորով միանձնյա առաջատար է, իսկ «Վերոնան» 12 միավորով 8-րդն է: