Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Վահագնի Սիթի»-ԲԿՄԱ խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 111-78 հաշվով: «Վահագնի Սիթին» հաղթեց բոլոր քառորդներում:
Խաղում ամենաարդյունավետը «Վահագնի Սիթիից» Ջեյսոն Ուոթսն էր՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 3 արդյունավետ փոխանցում:
Թադե Քեշիշյանը դարձավ թրիփլ դաբլի հեղինակ՝ 22-13-17:
«Վահագնի Սիթին» 8 խաղում ունի 5 հաղթանակ: