VBET Հայաստանի գավաթի խաղարկության «Սևան»-«Արարատ» խաղից հետո իր կարծիքն է հայտնել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
«Նպատակը հաջորդ փուլ անցնելն էր և կարողացանք անել դա: Տեսաք, որ այս խաղադաշտում ֆուտբոլ խաղալը հանցագործություն էր, դա երկու թիմերին էլ խանգարեց: Կարելի էր ավելի լավ դաշտում ավելի լավ ֆուտբոլ խաղալ, բայց ամեն դեպքում կարողացանք հաղթել անցնել հաջորդ փուլ: Բնականաբար մեր նպատակը մեկն է, ինչքան հնարավոր է առաջ գնալ ու գրավել գավաթն ու դառնալ չեմպիոն»,-ասել է Բիչախչյանը:
























































