Երևանի «Նոայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել է ռուսաստանցի մասնագետ Դմիտրի Գունկոն։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Նա մարզել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Խիմկի» ակումբը։ Լինելով Մոսկվայի «Սպարտակի» սան՝ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Դմիտրի Գունկոն երկար տարիներ աշխատել է ակումբի համակարգում, իսկ 2014 թվականին՝ մրցաշրջանի վեջնամասում, եղել է «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը։
Նոյեմբերի 5-ին Դմիտրի Գունկոն հանդիպել է «Նոա» ակումբի ֆուտբոլիսների ու աշխատակիցերի հետ, որից հետո կայացել է «Նոա»-ի առաջին մարզումը նրա գլխավորությամբ։