VBET ՀՊԼ 11-րդ տուրի՝ «Նոա»-«Ալաշկերտ» խաղի 25-րդ րոպեին գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին, որն անվրեպ իրացրեց հյուրերի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլիշիչն ու բացեց խաղի հաշիվը:
Ներկայացնում ենք դրվագի տեսագրությունը, որտեղ պարզ երևում է, որ մրցավարի կողմից արձանագրված խախտումը եղել է տուգանային հրապարակից դուրս: