Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Մեդ ֆոքսիս»-ԲԿՄԱ խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 109-87 հաշվով:
ԲԿՄԱ-ն հաղթեց միայն երկրորդ քառորդում, իսկ մնացած քառորդներում ուժեղ էր «Մեդ Ֆոքսիսը»:
Խաղում ամենաարդյունավետը «Մեդ Ֆոքսիսից» Լիսթեր Անտուանն էր՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 3 արդյունավետ փոխանցում:
«Մեդ Ֆոքսիսը» տոնեց 4-րդ հաղթանակը:



























































