Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան ասել է, որ Ա Սերիայի մրցաշրջանը կարող է դադարեցվել՝ կորոնավիրուսի համաճարակի նոր ալիքի պատճառով:
«Մենք ընդունում ենք, որ մրցաշրջանը կարող է դադարեցվել, և ես չգիտեմ, արդյոք մենք կարող ենք ավարտել մրցաշրջանը: Մենք այդպիսի վստահություն չունենք: Լիգան պետք է ունենա մի քանի այլընտրանքային ծրագիր:
Ես արդեն ասել եմ, որ անհրաժեշտ է ստեղծել արձանագրություն, ըստ որի ակումբները կլինեն սոցիալական օղակի մեջ, որը բացառում է արտաքին աշխարհի հետ ցանկացած շփում:
Բայց եթե ակումբները չեն հարգում նման առաջարկը, ապա մենք ոչինչ չենք կարող անել դրա հետ կապված»,- մեջբերում է Սպադաֆորային Football-italia-ն: