ArmSport-ի լրագրող և Առաջին ալիքի սպորտային մեկնաբան Արմեն Գարամյանը կամավորագրվել և մեկնել է ռազմաճակատ:
«Ես կանգնած եմ քո թիկունքին՝ Սահմանին:
Սիրում եմ Ձեզ, Հպարտանում եմ Ձեզանով, Խոնարհվում եմ Ձեր առաջ…
Մնացածը՝ հետո…
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմենը:
Մենք հպարտ ենք մեր գործընկերոջով ու վստահ ենք՝ երբ մեր սպորտային կյանքը վերադառնա իր ակտիվ առոօրյային, Արմենն արդեն կլինի մեկնաբանական վահանակի առջև։
ArmSport-ի խմբագրակազմը շուտափույթ ու հաղթանակած վերադարձ է մաղթում մեր բոլոր զինվորներին:

Հիշեցնենք, որ, սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։