«Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանը երեկ երեկոյան Երևանում կամավորական աշխատանք էր անում՝ օգնելով հավաքել առաջին անհրաժեշտության պարագաներ առաջնագիծ ուղարկելու համար:
Ֆուտբոլիստն արդեն այսօր թիմի հետ մեկնեց Կիպրոս՝ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Ցրվենա Զվեզդայի» դեմ վաղը կայանալիք խաղին:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին: