«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը անհարմարություն է զգում ակումբում ստեղծված իրավիճակի պատճառով։
Marca-ն գրում է, որ 57-ամյա մասնագետը որոշակի անվստահություն է զգում։ Այս մասին խոսել է իր ընկերների հետ հանդիպման ժամանակ։
Կումանը գտնում է, որ ակումբը իրեն վատ դրության մեջ է դրել։ Կումանը ի սկզբանե համաձայնվել է, որ մարզական մասին վերաբերող որոշումները միայնակ է ընդունելու, սակայն, ինչպես պնդում է աղբյուրը, բոլոր որոշումները չէ, որ ընդունում է Կումանը։
Մարզիչը անհանգստացած է, որ նման սցենարը կազդի այն ֆուտբոլիստների վրա, որոնց հետ նա աշխատում է թիմում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայից» հեռացել են Նելսոն Սեմեդուն, Արտուրո Վիդալը և Լուիս Սուարեսը։ Նոր ձեռքբերում կատալոնական թիմը դեռ չունի։