ՌՊԼ-ի 7-րդ տուրի խաղում «Տամբովը» հաղթեց «Ուֆային»: Հանդիպումը տեղի ունեցավ Սարանսկում և ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ «Տամբովի»:
Հաշիվը բացեց Ալեքսեյ Գրիցաենկոն, ով աչքի ընկավ խաղի 42-րդ րոպեին: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Միխայիլ Կոստյուկովը, ով հանդիպման 79-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ:
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց հանդիպմանը՝ դուրս գալով փոխարինման երկրորդ խաղակեսում՝ 66 րոպեին։
«Տամբովը» վաստակեց 7 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը, «Ուֆան» ունի 5 միավոր և 13-րդ հորիզոնականում է:
Посмотреть эту публикацию в Instagram