Անգլիայի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրը մեկնարկեց «Վեսթ Հեմ»-«Տոտենհեմ» խաղով:
Ժոզե Մոուրինյոն առաջին անգամ «Տոտենհեմին» դուրս բերեց խաղադաշտ:
Հանդիպումն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ, և վերջիններս հաղթեցին 3-2 հաշվով:
Սոն Հյուն-Մինի, Լուկաս Մոուրայի ու Հարի Քեյնի գոլերին տանտերերից պատասխանեցին Մարկ Անտոնիոն ու Օգբոնան:
Այս հաղթանակից հետո Մոուրինյոյի թիմը բարձրացավ 6-րդ հորիզոնական: