Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Սոլոմոն Իմե Ուդոյի հետ:
25-ամյա կիսապաշտպանը կարիերան սկսել է հանրահայտ Aspire ակադեմիայում, այնուհետև տեղափոխվել է բելգիական «Էյպեն»։ Հայաստանի առաջնությունում իր կարիերան սկսել է 2015 թվականին` «Ուլիսում»: Խաղացել է նաև «Բանանցում» (Այժմ «Ուրարտու»), իսկ վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»։
Ուդոն վերջերս նաև հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից՝ լինելով Հյուսիսային Մակեդոնիայի ու Էստոնիայի հետ հանդիպումների հայտացուցակում։