«Զենիթի» նախկին պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը մոտ է «Վեստ Բրոմվիչ» տեղափոխվելուն, տեղեկացնում է Daily Mail-ը:
36-ամյա պաշտպանը սկսել է բանակցությունները ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի հետ: Նշվում է, որ սերբ պաշտպանը երկու տարվա պայմանագիր կստորագրի ԱՊԼ-ի նորեկի հետ:
Հիշեցնենք, որ «Էվերտոնը» նույնպես հետաքրքրված է Իվանովիչի ծառայություններով:
Հավելենք, որ «Վեստ Բրոմվիչը» վերադարձել է ԱՊԼ, որը լքել էր 2017/18 մրցաշրջանում: