Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը հրաժարվում է լքել «Արքայական ակումբը», տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հարձակվողին տեղեկացրել է, որ նա կարող է նոր ակումբ փնտրել, սակայն, Դիասը դիմադրում է:
Նշվում է, որ վարձակալական հիմունքներով «Բենֆիկա» տեղափոխությունը հենց Մարիանոյի պատճառով է չեղարկվել:
Հիշեցնենք, որ Դիասի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2023 թվականին: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 4.5 միլիոն եվրո: