Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին Ազգերի լիգայի՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղից հետո (1-1) ընդգծել է բոսնիացիների հարձակվող Էդին Ջեկոյի խաղը։ «Ռոմայի» հարձակվողն աչքի ընկավ գոլով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջեկոն կարող է տեղափոխվել «Յուվենտուս» ու դառնալ Բոնուչիի թիմակիցը։
«Էդինը համաշխարհային մակարդակի հարձակվող է, նա ֆիզիկապես ուժեղ է։ Նա շատ լավ է կարդում խաղը։ Նա մի շանս ուներ ու իրացրեց այն։ Ահա թե ինչումն է նրա կարգը»,- ասել է Բոնուչին RAI Sport-ի եթերում։