«Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր նշանակումը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում.
«Ես շատ ուրախ եմ միանալ այսքան մեծ ժառանգություն և նման կրքոտ երկրպագուներ ունեցող թիմին: Անհամբերությամբ եմ սպասում այսպիսի բարձրակարգ ֆուտբոլիստների հետ աշխատանքը սկսելուն: Հենց այդ տղաների հետ աշխատանքն է ինձ գրավել այս ակումբում»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Տոտենհեմի» պաշտոնական կայքը:
«Տոտենհեմն» ԱՊԼ-ի 12 խաղից հետո մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հանդիպումը Մոուրինյուն կանցկացնի նոյեմբերի 23-ին` «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելով «Վեսթ Հեմին»: