Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն պաշտոնապես նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Երեկ` նոյեմբերի 19-ին,«Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մաուրիսիո Պոչետինոն, որը 2014 թվականից էր գլխավորում լոնդոնյան թիմը: Անմիջապես հայտնի դարձավ, որ Մոուրինյուն կփոխարինի արգենտինացուն:
Մոուրինյուի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Պորտուգալացին անգլիական ակումբից հեռացվել էր 2018 թվականի դեկտեմբերին: Ավելի վաղ նա երկու անգամ աշխատել է «Չելսիում», որի հետ 3 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնությունը (2005, 2006, 2015):
«Տոտենհեմը» ԱՊԼ-ի 12 խաղում 14 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում: