«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին, ամենայն հավանականությամբ, կլքի կատալոնական ակումբը, հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի վերաբերյալ կատալոնական ակումբն այլ ակումբներից տրանսֆերային առաջարկներ չի ստացել:
«Բարսելոնայի» ղեկավարությունը քննարկում է ֆուտբոլիստի պայմանագիրը խզելու հնարավորությունը, որի արդյունքում Ումտիտին կդառնա ազատ գործակալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը ցանկանում է Ումտիտիին ընդգրկել «Լիոնի» հարձակվողի տրանսֆերային գործարքում։