Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը մեկնաբանել է Ֆինլանդիայի հետ խաղի ընդմիջմանը Գարեթ Բեյլին փոխարինելու որոշումը: 31-ամյա ֆուտբոլիստը խաղաց 45 րոպե, իսկ ընդմիջմանը նրան փոխարինեց Հարի Ուիլսոնը.
«Փոխարինումը նախօրոք պլանավորված էր: Նա վաղուց չէր խաղացել: Նա պետք է խաղար 45 րոպե, եթե լավ զգար իրեն, կխաղար մինչև 60-րդ րոպե: Կիրակի օրը կրկին խաղալու ենք, և ես որոշեցի փոխարինել Բեյլին ու խաղալու հնարավորություն տալ խաղային պրակտիկայից զուրկ մեկ այլ ֆուտբոլիստի՝ Հարի Ուիլսոնին»,-ասել է Գիգզը:
Ազգերի Լիգայի նոր խաղաշրջանի մեկնարկային տուրում Ուելսը 1-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիային: