«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վաճառել թիմի պաշտպան Քրիս Սմոլինգի տրանսֆերը, որը անցած մրցաշրջանում վարձակալությամբ խաղում էր «Ռոմայում»:
Ֆուտբոլային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ ՄՅՈՒ-ն նոր առաջարկ է ցանկանում ստանալ «Ռոմայից»: Շահեկան առաջարկի դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել Սմոլինգից:
Հաղորդվում է, որ լավ հնարավորության դեպքում ՄՅՈՒ-ն ցանկանում է նոր կենտրոնական պաշտպանի ձեռք բերել: