Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարները դեռ 1,5 ամիս առաջ էին տեղյակ, որ թիմի առաջատար Լեո Մեսսին ցանկանում է լքել ակումբը, տեղեկացնում է Marca-ն:
Հաղորդվում է, որ Մեսսին այս ընթացքում մի քանի անգամ ակնարկել է իր մտադրությունների մասին, սակայն, ակումբի ղեկավարներն այդքան էլ լուրջ չեն ընդունել արգենտինացու խոսքերը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Լեոն պաշտոնապես հայտարարեց այն մասին, որ այլևս չի ցանկանում խաղալ «Բարսելոնայում»:
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է 33-ամյա հարձակվողի ծառայություններով:
Մեսսիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: