Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Խորխե Կարասկալը կարիերան կշարունակի Մոսկվայի ԲԿՄԱ-ում, տեղեկացնում է Mundo-ն:
Նշվում է, որ կողմերն արդդեն համաձայնեցրել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Տրանսֆերի արժեքը կազմելու է 7 միլիոն եվրո:
Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստն առաջիկայում կժամանի Մոսկվա և կքննարկի անձնական պայմանագրի կետերը:
Հիշեցնենք, որ Կարասկալին գնելու ցանկություն ունի նաև իտալական «Ռոման»: