Պաշտպան Խեսուս Վալյեխոն լքել է «Ռեալը»: 23-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Գրանադա», որտեղ նա կխաղա վարձավճարով: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Վալյեխոն «Ռեալի» կազմում է 2015 թվականից, երբ տեղափոխվեց մադրիդյան ակումբ «Ռեալ Սարագոսայից»: Հետագայում նա վարձավճարով խաղացել է «Այնտրախտի» և «Վուլվերհեմփթոնի» կազմում:
Անցած մրցաշրջանում Խեսուս Վալյեխոն բոլոր մրցաշարերում 7 հանդիպում է անցկացրել «Վուլվերհեմփթոնի» կազմում:
El #Granada y el @realmadrid acuerdan la cesión de @JesusVallejo por una temporada.
ℹ️ https://t.co/7EKKV3PAuH#VallejoNazarí pic.twitter.com/iyhKVtIhJy
— Granada CF ❤️⚪️ (@GranadaCdeF) August 18, 2020