Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Խեսուս Վալյեխոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է Estadio Deportivo-ն։
Նշվում է, որ «սերուցքայինները» վնասվածքների պատճառով կադրային լուրջ խնդիրներ են ունենում պաշտպանությունում, սակայն Վալյեխոն նույնիսկ նման հանգամանքներում խաղադաշտ դուրս չի գալիս։
Հաղորդվում է, որ «արքայական» ակումբը պատրաստ է բաժանվել 27-ամյա ֆուտբոլիստից հունվարին, երբ բացվի տրանսֆերային պատուհանը։ Ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանը Խեսուս Վալյեխոյի համար վերջինը կլինի մադրիդյան գրանդների շարքերում. նրա պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանի ողջ ընթացքում իսպանացի կենտրոնական պաշտպանը Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի կազմում մասնակցել է միայն մեկ հանդիպման՝ աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։
























































