Մադրիդի «Ռեալի» կենտրոնկան պաշտպան Խեսուս Վալյեխոն որոշել է առաջիկա ամռանը հեռնալ «արքայական» ակումբից։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա խաղացողը հասկացել է, որ ներառված չէ Կառլո Անչելոտիի ծրագրերի մեջ և դժվար թե երբևէ տեղ ունենա «Ռեալի» մեկնարկային կազմում, ուստի որոշել է հեռանալ «Սանտյագո Բեռնաբեուից»:
Վալյեխոն թիմից կհեռնա ամռանը, քանի որ հենց այդ ժամանակ է ավարտվում նրա գործող պայմանագրի ժամկետը։ Ենթադրվում է, որ նրա հաջորդ ակումբը կլինի «Ռայո Վալեկանոն», որի հետ նա արդեն նախնական պայմանագիր ունի:























































