Ֆուտբոլի Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղարկության առաջին տուրում ուժեղագույնների շարքում նորամուտը նշող Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Գանձասար-Կապանին»:
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 էր: Երկու գոլն էլ խփվել է 11 մետրանոցից: Նախ, 19-րդ րոպեին 11 մետրանոցը հստակ իրացրեց Ուիլֆրեդ Էզան, իսկ 9 րոպե անց նշակետից դիպուկ է կապանյան թիմի լավագույն ռմբարկու Գեղամ Հարությունյանը: Խփած գոլից 2 րոպե հետո Հարությունյանը ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն արձանագրվեց խաղից դուրս վիճակ:
Երկրորդ խաղակեսում «Վանը» շատ ակտիվ էր, և «Վանի» կազմում իր նորամուտի խաղում Միհրան Մանասյանը 67-րդ րոպեին խփեց Չարենցավանի թիմի հաղթական գնդակն ու դրեց խաղի վերջակետը՝ 2-1: Հետագայում «Վանը» ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն արձանագրվեց խաղից դուրս վիճակ: