«Ռեալի» գլխավոր մենեջեր Խոսե Անխելը թիմի՝ Մանչեսթերից ժամանելուց հետո հանդիպել է ֆուտբոլիստներին:
Անխելը տեղեկացրել է թիմին մինչև արձակուրդ գնալը, որ սա լավ մրցաշրջան էր ակումբի համար: «Արքայական» ակումբի գլխավոր մենեջերըև նաև տեղեկացրել է, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ձեռքբերումներ չեն լինելու: Այս մասին գրում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 2019/20 թվականների մրցաշրջանում նվաճեց Իսպանիայի սուպերգավաթն ու հաղթեց Լա լիգայում:
Երեկ հայտնի դարձավ, որ «Ռեալ» է վերադառնում Մարտին Էդեգորը: