«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում կամ Անգլիայում:
Le10Sport-ի տեղեկացմամբ՝ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն:
Փարիզեցիները պատրաստ են կիսապաշտպանի համար 30 միլիոն եվրո վճարել: Անգլիացիները ևս նրա տրանսֆերի վերաբերյալ առաջարկ են պատրաստում:
Ալկանտարայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է մյուս ամառ:
Ավելի վաղ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր «Լիվերպուլը»: