Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի», հաղորդում է Sky Italia-ն:
Նշվում է, որ 33-ամյա կիսապաշտպանն այսօր բուժզննում կանցնի MLS-ը ներկայացնող ակումբում և շուտով պայմանագիր կստորագրի Բեքհեմի ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Մաթյուիդիի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2021 թվականին։
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 35 հանդիպման: