«Արարատը» այսօր՝ օգոստոսի 8-ին,
նախապատրաստական փուլի ընթացքում անցկացրել է երկրորդ ընկերական հանդիպումը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Վարդան Բիչախչյանի թիմն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մրցել է «Գանձասար-Կապանի» հետ ու հաղթանակ տարել 1-0 հաշվով։
Միակ գնդակը խփել է Դավիթ Խուրցիձեն:
Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին «Արարատը» Գյումրիում 7-2 հաշվով առավելության էր հասել «Շիրակի» նկատմամբ: