<<Կոլորադոյի>> ռուս հոկեյիստ Վալերիյ Նիչուշկինը հերթական <<չոր>> հանդիպումն է անցկացրել:
Ռուս հոկեյիստը մասնակցել է <<Կոլամբուսի>> դեմ խաղին՝ սառույցի վրա անցկացնելով 14 րոպե 42 վայրկյան: Այդ ընթացքում նա չի կարողացել դառնալ գոլի հեղինակ:
Նիչուշկինն այս մրցաշրջանում 13-րդ <<չոր>> հանդիպումն է անցկացրել: Առանց գոլ խփելու 57 խաղի էլ մասնակցել է նախորդ մրցաշրջանում, իսկ 2015/16 մրցաշրջանում 16 անգամ չի կարողացել գտնել մրցակցի դարպասի բանալին: