Այսօր կայացել է MLS-ի եզրափակիչ հանդիպումը, որտեղ «Կոլամբուսը» հանդիպեց «Սիեթլին» (3-0):
Հայազգի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը մասնակցեց հանդիպմանը և դարձավ դուբլի հեղինակ: Մեկ գնդակ էլ հեղինակեց Դերիկ Էտյենը:
Running a lap around the stadium celebrating. 👏 #MLSCup pic.twitter.com/y66TK8hpk7
— Major League Soccer (@MLS) December 13, 2020
Նշենք, որ «Կոլամբուսն» իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ MLS-ի չեմպիոն: Առաջին անգամ թիմն այդ հաջողությանը հասել էր 2008 թվականին: