«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպայ Lիգայի 1/8 եզրափակչում «Սևիլյայից» կրած պարտությունը (0-2):
«Ես նույնպես հիասթափված եմ, բայց պետք է ասեմ, որ մենք արժանի էինք այս պարտությանը: Այս պահին «Սևիլյան» լավագույն թիմն է, նրանք ավելի լավ խաղացին, և մենք պետք է ընդունենք նրանց առավելությունը:
Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Դժվար էր դիմադրել մի թիմի, որը մեզանից լավ է խաղում:
Ես առաջինն եմ, ով պատասխանատու է այս արդյունքի մասին: Բայց մենք պետք է իրատեսորեն նայենք իրերին: Եվ իրականությունն այն է, որ հենց հիմա «Սևիլիան» մեզանից ուժեղ է»,- մեջբերում է Ֆոնսեկային Football-italia-ն: