Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում, 2021թ․ հունիսին, չեղարկվել է։
Մարզաձևի ԱՄՆ ասոցիացիան հայտնել է, որ համավարակի պատճառով չկան գովազդային հովանավորներ։ Նաև այդ պատճառով են կազմակերպիչները հրաժարվել առաջնությունը հյուրընկալելու մտադրությունից։
Ավելի վաղ, անորոշ ժամանակով հետաձգվել էր նաև Հարավային Կորեայում նշանակված աշխարհի թիմային առաջնությունը։