ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների վիճակահանությունը:
«Ուրարտուի» մամուլի քարտուղարության փոխանցմամբ, առաջին տուրում իրենք կմրցեն «Լոռիի» հետ:
Իսկ «Ուրարտու-2»-ը մեկնարկային տուրում կխաղա «Սևանի» հետ:
Հիշեցնենք՝ Բարձրագույն խմբի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 14-ին: Կմասնակցի 10 թիմ: